National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
28.06.2017
Արա Բաբլոյանը Սեուլում երկկողմ հանդիպումներ է ունեցել
1 / 12

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սեուլ կատարած այցի ընթացքում՝ Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների երկրորդ հանդիպման շրջանակում, երկկողմ հանդիպումներ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիի, Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի  նախագահ Յան Համաչեկի, Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի եւ ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների Համաչինական ժողովի  փոխնախագահ Ժեն Փինի հետ:

Արա Բաբլոյանը հանդիպումների ընթացքում քննարկել է Հայաստանի եւ այդ երկրների հետ համագործակցության առկա մակարդակը, փոխգործակցության զարգացման եւ ընդլայնման հեռանկարները: Կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում՝ Արա Բաբլոյանը ընդգծել է խորհրդարանական բարեկամական խմբերի շփումների ակտիվացման եւ փորձի փոխանակման անհրաժեշտությունը, որը համագործակցության այլ ձեւաչափերի որոնման հնարավորություն կտա՝ ամրապնդելով առկա հարաբերությունները:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է նաեւ միջազգային տարբեր կառույցներում միմյանց դիրքորոշումները սատարելու անհրաժեշտությանն ու կարեւորությանը՝ ընդգծելով, որ աշխարհի քաղաքակիրթ երկրները պետք է միավորեն ջանքերը երկրագնդի տարբեր անկյուններում խաղաղության հաստատման ու պահպանման, մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության զարգացման գործում:

Հանդիպումների ընթացքում ՀՀ ԱԺ նախագահն իր գործընկերներին հրավիրել է Հայաստան եւ ստացել իրենց երկրներ այցելելու հրավերներ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am